Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ- Խաժակ Տէր Գրիգորեանի մտքերից

Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ-  Խաժակ Տէր Գրիգորեանի մտքերից
22.04.2023 | 20:09

ՀՅԴ մտաւորական, քաղաքական-կազմակերպական գործիչ, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ՝ Խաժակ Տէր Գրիգորեանը (1941-2001թթ․), Լիբանահայութեան ինքնապաշտպանութեան ղեկավար եւ Հայ ազգային ազատագրական շարժման նոր զինեալ պայքարի ռահվիրա՝ Աբրահամ Աշճեանի (1925-1982թթ․) հերոսական նահատակութեան առիթով, ասել է․

«Պայքար է։ Պայքարի օրեր են։ Ճակատները ճշտուած են, ուժերը յարդարուած։ Հարուածողը պատրանք չպիտի ունենայ, որ զերծ կը մնայ հակադարձումից: Միամիտ պիտի լինէր հայ ժողովուրդը, որ իր քաջարի զաւակների հարուածներից ոգեւորուած, մոռացութեան տար թուրքական ֆաշականութեան հակահարուածի հաւանականութիւնը․․․

«Աբրահամ Աշճեանի առեւանգումը, այո, առաջ բերեց զայրույթի հսկայական ալիք, տխրեցին բոլորը, սակայն երբեք չվհատուեցին: Չվհատուեցին, որովհետեւ պայքարի մէջ մտնողը գիտի, որ անկարելի է յաղթանակի հասնել առանց զոհերի։ Զոհերը ոռոգում են ժողովուրդների ազատագրական պայքարի դաշտը։ Չվհատուեցին, որովհետեւ պայքարող ժողովրդի համար յուսահատութիւնը առաքինութիւն չէ։ Չվհատեցին, որովհետեւ համոզուած են, որ ամեն մի զոհի տեղ հարիւրաւորներ պիտի գան խտացնելու ազատամարտի շարքերը»։

(«Խաժակ Տ․ Գրիգորեանի խօսքն Ա․ Աշճեանի առեւանգման դէմ կազմակերպուած բողոքի ձեռնարկին», «Ալիք» օրաթերթ, Թեհրան, 1983 մարտի 15, էջ 2 եւ 1983 մարտի 16 էջ 2);

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր,

Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս,

պատմական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 2671

Մեկնաբանություններ